Օգոստոսի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 295-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 203, քարաթափման` 1, որոնողափրկարարական` 6, երկրաշարժի՝ 3, զինամթերքի հայտնաբերման` 2, վայրի կենդանիների հարձակման՝ 7, ուժեղ քամու՝ 2, թունավորման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 17, օձի նկատման՝ 51, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 72, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 191, կեղծ ահազանգի՝ 4, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 34 և 48 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 27 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 114, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: