Փարիզի քաղաքապետն անձամբ է ուղեկցում Ֆրանսիայից ուղարկված բեռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստանում արված լուսանկար է հրապարակել․ նաև գրառում կատարել․

«Հայաստանում եմ` Փարիզի և այլ համայնքների ընտրված պաշտոնատար անձանց հետ: Արցախի 120 000 հայեր, այդ թվում` 30 000 երեխաներ, 9 ամիս շարունակ մեկուսացված են, մատնված են սովի և զրկված են ամեն ինչից: Մենք նրանց հումանիտար օգնություն ենք մատակարարում: Հաշված ժամանակ է մնացել»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ուղարկված բեռներն արդեն Կոռնիձորի ճանապարհին են։




Լրահոս