54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 32 մլն 400 հազար դրամ ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց մինչև 2023 թ. հոկտեմբեր։ Այդ որոշումը ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում։
«ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսված է մինչև 2023 թ. օգոստոսը ներառյալ ամենամսյա սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը»,– նշված է որոշման մեջ:
Եվ ահա առաջարկվել է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. հոկտեմբերը ներառյալ: