Մեծ Բրիտանիան պաշտպանության նոր նախարար ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի նոր պաշտպանության նախարար է նշանակվել էներգետիկայի նախարար Գրանթ Շեփսը։ Նա կփոխարինի հրաժարականի դիմում ներկայացրած Բեն Ուոլեսին։

BBC-ն հայտնում է, որ վերջին 12 ամսվա ընթացքում Շեփսը նախարարների կաբինետում արդեն հինգերորդ պաշտոնն է ստանձնում։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա նաև եղել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը, ներքին գործերի նախարարը, ինչպես նաև գործարարության ու առևտրի նախարարը։

 




Լրահոս