«Queen»-ի երգի սևագիր տարբերակը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն ֆունտով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական «Queen» ռոք խմբի «Bohemian Rhapsody» երգի սևագիրը վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Երգի սևագիր տարբերակը, որը գրել է Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրին, վաճառվել է մոտ 1,4 միլիոն ֆունտ ստեռլինգով: Այս մասին հաղորդվում է աճուրդի կայքում։

Նշվում է, որ հիթի օրիգինալ տարբերակը բաղկացած է 15 էջից։ Ձեռագրի վրա երևում է, որ ստեղծագործության բնօրինակի անվանումն է «Մոնղոլական ռապսոդիա»։ Ավելի ուշ հեղինակը փոխել է երգի անունը՝ «Bohemian Rhapsody»։

Բացի այդ, աճուրդում վաճառվել են լեգենդար արտիստի անձնական իրերը։ Մասնավորապես, երաժշտի դաշնամուրը արժեցել է ավելի քան 1,74 մլն ֆունտ։

Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991 թվականի նոյեմբերի 24-ին։ Նրա մահից հետո Ջոն Դիքոնը լքեց խումբը, քանի որ, նրա կարծիքով, ոչ ոք չէր կարող փոխարինել մահացած վոկալիստին, և իմաստ չկար շարունակել ելույթ ունենալ առանց նրա։

Մերկուրին մինչ օրս մնում է աշխարհի ամենահայտնի վոկալիստներից մեկը:




Լրահոս