Իտալիայում գների աճի ֆոնին տնային տնտեսությունների ծախսերի անկում է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձր գնաճը և բարձր ծախսերը վկայում են, որ իտալացիների ծախսերը շարունակում են նվազել, և եթե ընթացիկ միտումը շարունակվի, ապա տարվա երկրորդ կիսամյակում դրանք կնվազեն ևս 3,7 միլիարդ եվրոյով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գնաճը դանդաղեցնում է սպառումը, գնողունակության և խնայողությունների անկումը սկսում է զգալիորեն ազդել ընտանիքների ծախսերի վրա»,- ասված է Եվրոպական հետազոտական ​​կենտրոնի ասոցիացիայի կողմից պատվիրված զեկույցում։

Փորձագետները, որպես սպառման բացասական իրավիճակի հիմնական պատճառ, նշում են բարձր գնաճի երկար ժամանակաշրջանը, որը նվազեցրել է իտալացիների գնողունակությունը։ Միևնույն ժամանակ նրանք նշում են, որ առաջին փուլում քաղաքացիները, սպառման նույն մակարդակը պահպանելու համար, ստիպված են եղել օգտագործել իրենց խնայողությունները, որոնք, սակայն, նկատելիորեն նվազել են գների մշտական ​​աճի վերջին երկու տարիների ընթացքում։

Միաժամանակ, զեկույցի հեղինակները նշում են, որ գնաճը զսպելու նպատակով Եվրոպական կենտրոնական բանկի կողմից իրականացվող տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում նաև շատ ընտանիքների, հատկապես հիփոթեքային վարկեր վերցրածների գնողունակության վրա։

Իտալիայում ՀՆԱ-ի հետ կապված փոփոխությունները կախված կլինեն վերջնական սպառման դինամիկայից, որի ծախսերի մասնաբաժինը ՀՆԱ-ում այս տարի պետք է նվազի մինչև 59,3%: Սա 2000 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։




Լրահոս