Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, սեպտեմբերի 16-ին ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնակատարը Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մոտակայքում ծառայություն կատարելու ժամանակ նկատել է մի երեխայի:Ոստիկանության ծառայողը մոտեցել է նրան և պարզել, որ վերջինս Գավառի մանկատան սան է ու նրան տեղափոխել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղ 14-ամյա տղան ոստիկաններին պատմել է, որ մանկատանը իրեն ծեծի են ենթարկել, ոտքերով և ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, դեմքի և պարանոցի շրջաններին էլ մարմնական վնասվածքներ է ստացել:
Այդ ամենից հետո երեխան հեռացել է մանկատնից:
Դեպքի փաստով Ոստիկանության Սևանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Գեղարքունքի մարզային քննչական վարչություն, իսկ երեխային՝ տեղափոխել Գավառի մանկատուն:
Նշվում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Գավառի մանկատանը տիրում է անառողջ վիճակ, արդեն մի քանի սկանդալային դեպքեր են տեղի ունեցել մանկատան սաների հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։