Ռուսաստանը հավասարակշռված մոտեցում և երկխոսություն է պահպանում Իսրայելում հակամարտության երկու կողմերի հետ, այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դերակատարություն կունենա Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման գործընթացում։
«Ռուսաստանը պետք է հավասար հեռավորություն պահպանի Պաղեստինի և Իսրայելի միջև, միայն դա նրան իրավունք կտա մասնակցելու կարգավորման գործընթացին», – ընդգծել է Պեսկովը։
Օֆելյա Հովհաննիսյան