Էրդողանը և Մակրոնը հեռախոսազանգ են ունեցել. ինչ են քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հեռախոսազանգ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրույցի ընթացքում Էրդողանը ասել է, որ հատկապես Արևմուտքը պետք է քայլեր ձեռնարկի պաղեստինա-իսրայելական հակամարտությունում լարվածությունը թուլացնելու համար։

Թուրքիան Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ Իսրայելի գործողությունները համարում է մարդու իրավունքների խախտում։

«Պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտը հնարավոր է երկու պետությունների ստեղծմամբ»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս