Պաղեստինա-իսրայելական հակամարտության ընդլայնման սպառնալիքը պահպանվում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչպես նախկինում, հակամարտության ընդլայնման սպառնալիքը դեռևս պահպանվում է: Սա կարող է հղի լինել բացարձակապես հրեշավոր հետևանքներով ողջ տարածաշրջանի համար և ավարտվի հումանիտար աղետով: Հետևաբար, հիմա, իհարկե, գլխավորը դադարեցնելն է «թեժ» պատերազմը:
Իսկապես, մենք պետք է կոնցեպտուալ նոր ջանքերով մոտենանք կարգավորման գործընթացին: Մեզ պետք է անկախ Պաղեստին պետություն, մեզ պետք են անվտանգության երաշխիքներ Իսրայելի և իսրայելցիների համար, նրանք պետք է ապրեն խաղաղության մեջ և իրենց ապահով զգան», – հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Միաժամանակ նա ողբերգություն է անվանել Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները։
Օֆելյա Հովհաննիսյան