Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը կհանդիպե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 15.00-ին, նախատեսված է ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների հանդիպումը՝ Երևանի կոնյակի գործարանում գտնվող ԲՀԿ գրասենյակում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա կլինեն ՀԱԿ կուսակցությունից Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից կմասնակցեն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է նաև Լ. Տեր-Պետրոսյանի և Գ. Ծառուկյանի առանձին հանդիպումը. «Ուրեմն որևէ պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա, եթե հանդիպումների արդյունքում խնդիր առաջանա, իհարկե, կլինի, որևէ խուսափելու բան այդտեղ չկա»:

Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:




Լրահոս