Նման մոտեցումը կանոններ է խախտում՝ սկսած միմյանց ներքին գործերից չխառնվելու, դիվանագիտական կոռեկտության եւ, իհարկե, անձնական հարթության խնդիր է առաջացնում: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Դմիտրի Մեդվեդևի հայտարարության մասին։
«Նման մոտեցումը կանոններ է խախտում, սկսած միմյանց ներքին գործերից չխառնվելու, դիվանագիտական կոռեկտության եւ իհարկե, անձնական հարթության խննդիր էլ է առաջացնում, որովհետեւ անհասկանալի է նման ձեւակերպումը, նման խոսակցությունը եւ նման դիրքը այն մարդկանց համար, ովքեր իրար հետ բավականին երկար ժամանակ աշխատել են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը,գրառում է կատարել Թելեգրամի իր ալիքում՝ հավանաբար նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին․ «Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի այն, ինչ պետք է. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով տեղում մնաց։ Հետո նա որոշեց իր ապաշնորհ պարտության պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Հետո նա հրաժարվեց իր երկրի տարածքի մի մասից։ Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը ցուցադրաբար թխվածքաբլիթներով հեռացավ մեր թշնամիների մոտ։
Գուշակեք, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան…»։