![](https://armlur.am/wp-content/uploads/2023/11/get.jpg)
1938 թ.-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում իրականացվեց հրեաների զանգվածային ջարդ, այրվեցին հրեաների դպրոցներն ու սինագոգները, իչպես նաև նրանց պատկանող խանութները:
Այդ օրը պատմության մեջ հիշատակվում է որպես «Բյուրեղապակյա գիշեր» կամ «Կոտրված ցուցանակների գիշեր»:
«Բյուրեղապակյա գիշեր»-ի սարսափելի դեպքերից էլ սկիզբ առավ Հոլոքոստը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մոտ 6 միլիոն հրեաների ծրագրավորված կոտորածը:
Ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտիզմի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում աշխարհի բազմաթիվ երկրներում անց են կացվում թեմատիկ միջոցառումներ, ցույցեր և այլն: