Wildberries-ը մուտք է գործել չինական շուկա, այս մասին տեղեկացնում է РБК-ն:
Wildberries հիմնադիր և սեփականատեր Տատյանա Բակալչուկը հայտնել է, որ սկսում են աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ: Նրանք ուղղակիորեն իրենց արտադրանքը կմատակարարեն Wildberries-ի հարթակ բոլոր երկրներում, որտեղ ներկայացված են:
Տատյանա Բակալչուկը հավելել է, որ ռուսական բիզնեսը մնում է առաջնահերթություն, և չինական շուկա դուրս գալը որևէ կերպ չի ազդի ռուսական շուկայի վրա։ Արտասահմանում ընկերության գործունեությունից ստացվում է ընդհանուր շրջանառության մոտ 10%-ը, մնացածը ստացվում է Ռուսաստանից։
Դեռ ամռանը հաղորդվում էր, որ Wildberries-ը պատրաստվում է մուտք գործել չինական շուկա։ Ընկերությունը հայտեր է ներկայացրել Սինգապուրում, Թաիլանդում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Վիետնամում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Մոնղոլիայում, Աֆղանստանում և Հյուսիսային Կորեայում։
Այս պահին Wildberries-ը գործում է Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Իսրայելում և Ադրբեջանում։ Նախկինում ընկերությունը գործում էր նաև ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և Իսպանիայում, սակայն 2022-ի փետրվարից այն դուրս է եկել այդ երկրներից։
Wildberries-ը Ռուսաստանում առցանց առևտրի ամենամեծ շուկան է: Այս տարվա առաջին կիսամյակում ապրանքների և ծառայությունների վաճառքից շրջանառությունն աճել է գրեթե 100%-ով և կազմել 1,22 տրիլիոն ռուբլի։