Զինված ուժերի ողջ անձնակազմը տոներին ընդառաջ պարգևավճար կստանա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են զանգահարել զինվորականներ՝ նշելով, որ այս տարեվերջին ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը կստանա պարգևատրում մեկ պաշտոնային դրույքի չափով:

Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել պաշտպանական գերատեսչությունից, որտեղից խոստացան ավելի ուշ պատասխանել։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել էր պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը, ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ զինված ուժերում աննախադեպ էր:

Քնար Մանուկյան




Լրահոս