ArmLur.am-ը հայտնել էր, որ հունվարի 15-ին խորհրդարանն այս տարվա առաջին նստաշրջանն է գումարելու:
Ի թիվս այլ հարցերի, այս նստաշրջանի օրակարգում կրկին ընդգրկվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին:
Պատգամավորն առաջարկում է վճարել 15 մլն դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից։
Նախագիծը նախորդ նստաշրջանին քննարկվել և ընդունվել էր առաջին ընթերցմամբ, այս նստաշրջանին այն արդեն երկրորդ ընթերցմամբ է քննարկվելու:
Ավելի վաղ գրել էինք նաև, որ նախագիծը մեծ դժգոհություններ է առաջացրել հենց ՔՊ խմբակցության ներսում, Հայկ Սարգսյանի թիմակիցներից շատերը հենց քննարկումների ժամանակ հաճախ բացասական են արտահայտվել պատգամավորի հեղինակած նախագծի մասին:
Փաստորեն, ՔՊ-ականներին հաջողվել է համաձայնության գալ, ու նախագիծն արդեն ամբողջությամբ կընդունվի հաջորդ շաբաթ:
Քրիստինա Մուշեղյան