Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի քանի քաղաքացիներ ավոտկայանատեղիում կազմակերպել էին շնամարտ՝ 2 հայկական գամփռ ցեղատեսակի շների միջև:
«Այդ դեպքի հետ կապված, որքանով ես եմ տեղյակ արդեն ոստիկանություն հաղորդում է տրված, որովհետև մարդկանց դեմքերը պարզ երևում են, և քանի որ դա քրեորեն պատժելի արարք է, հույս ունենանք, որ ոստիկանութունը կզբաղվի, ոչ թե ամեն անգամվա նման վաղեմության ժամկետով կփակվի գործը»,-ասաց կենսաբազմազանության պահպանության հիմնադրամի քարտուղար Ժիրայր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ շնամարտերը հիմնականում կազմակերպում են անհատներ ու իրենք ունեն իրենց նեղ շրջապատը, ովքեր իրար ճանաչում են և օտար մարդկանց չեն թողնում այդ մարտերին:
«Ցավոք սրտի չեմ ճանաչում մարդկանց, ովքեր ստացել են իրենց պատիժը շնամարտ կազմակերպելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Ժիրայր Վարդանյանը:
Հիշեցնենք, որ շնամարտերը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307 հոդվածի համաձայն արգելվում են:
Էմմա Մարտիրոսյան