Դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին Դատախազությունից  հայտնեցին, որ ստացել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունն ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց բացահայտումների գործով կալանավորվածներին ազատ արձակելու երաշխավորությունը:

ArmLur.am-ը գրել էր«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պատրաստվում են երաշխավորություն ներկայացնել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գեւորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանի եւ ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ական պատգամավորների միջնորդությունը չի բավարարի, քանի որ գործով կալանավորվածները հրաժարվում են ցուցմունք տալ։

«ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կրկին քրեակատարողական հիմնարկից էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին կտանեն կոմիտե՝ հարցաքննության, ու այդ հարցաքննությունից ու ցուցմունքից էլ կախված է գործի ելքը, թե փոխնախարարը կտա անուններ, թե ոչ։

Քնար Մանուկյան




Լրահոս