Վազգեն Թևանյանը ևս մեկնարկեց հաղթանակով. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստումընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց նաև Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ):

Տիտղոսի պաշտպանությունը նա սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 7-2 հաշվով հաղթեց լեհ Կշիշտոֆ Բենկովսկիին։

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) 1/8 եզրափակչում 2-13 հաշվով պարտվեց Բուլղարիան ներկայացնող Ախմեդ Բատաևին։

Ավելի վաղ իրանց առաջին գոտեմարտերում հաղթանակներ էին տարել Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանը:




Լրահոս