Արքայազն Հարրին պատրաստ է հոր համար վերադառնալ թագավորական ընտանիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր որդին՝ արքայազն Հարրին, պատրաստակամություն է հայտնել ժամանակավորապես կատարել թագավորական պարտականությունները՝ աջակցելու իր հորը, ով բուժում է անցնում քաղցկեղից։ Այս մասին հայտնում է Times թերթը։

Հրատարակության տվյալներով՝ արքայազն Հարրին կիսվել է իր մտադրություններով, երբ եկել է Չարլզ III-ին այցելելու։
«Արքայազն Հարրին ցանկանում է վերադառնալ թագավորական ընտանիք՝ թագավորի հետ տարաձայնությունները հարթելու համար», – ասվում է նյութում:

Չարլզ III թագավորին հաջորդում է նրա ավագ որդի Ուիլյամը՝ Հարրիի եղբայրը։ Գահի հաջորդ շարքում են Ուիլյամի երեխաները՝ արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոտան և արքայազն Լուին։

Ավելի վաղ Daily Mail-ը գրել էր, որ արքայազն Հարրին և դքսուհի Մեգան Մարքլը թագավոր Չարլզ III-ի հիվանդության մասին լուրերից հետո առաջին անգամ միասին դուրս են եկել հանրության առաջ։

Փետրվարի 5-ին Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Նշվում է, որ հիվանդության պատճառով միապետը ժամանակավորապես կհետաձգի հանրային պարտականությունները։




Լրահոս