Դատական համակարգի քաոսը շարունակվում է. «գրագրության» սկանդալից հետո ԲԴԽ թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը դիմումից հրաժարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են. ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար իրենց թեկնածություններ են առաջադրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին և Ռուբիկ Մխիթարյանը, որի անվան շուրջ աղմկահարույց պատմություններ են։

Բանն այն է, որ դատական համակարգը լքում են դատավորներ, որոնց հեռացման պատճառը խորը արմատներ ունի։ Մասնավորապես՝ Ռուբիկ Մխիթարյանի «թեթեւ ձեռքով» իշխանություններին է հասել գրագրություն, որտեղ դատավորները ներքին քննարկումներ են ունեցել, հայհոյանքներ են հնչել իշխանության հասցեին։ Եվ ահա ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ գրագրությունը իշխանություններին հասցրել է Ռուբիկ Մխիթարյանը։

Եվ ահա դատական համակարգում այս քաոսից հետո, Մխիթարյանը ԲԴԽ անդամ դառպալու դիմումը հետ է վերցրել, քանի որ դատական համակարգը բավականին քննադատաբար է մոտեցել նրա այս քայլին ու առհասարակ չեն շփվում նրա հետ, ուստի գիտակցելով, որ նրան չեն ընտրի վերջինս դիմումը հետ է վերցրել։ Ստացվում է՝ ԲԴԽ միակ թեկնածուն մնում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։

Քնար Մանուկյան




Լրահոս