ԲՀԿ անդամը հավատում է Տիգրան Սարգսյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանից  Armlur.am լրատվականի թղթակիցը օֆշորային սկանդալի առնչությամբ հետաքրքրվեց ` ինչո”ւ է այսքան ձգձգվում պատասխանը ` արդյո՞ք վարչապետի ստորագրությունն է օֆշորային փաստաթղթի տակ, թե ոչ, առավելևս, եթե Սարգսյանը հայտարարում է, որ ինքը օֆշորային սկանդալի հետ կապ չունի:

Վարդան Բոստանջյանն ասաց, որ ինքը բացարձակապես այդ դաշտում չկա: «Ես հավատում եմ այն էլ դիրք ունեցող մարդկանց, այն էլ եթե նա ասում է ՝ ես գործ չունեմ»,-  պատասխանեց Վարդան Բոստանջյանը `  հավելելով, որ մնացածը դատախազություն ու մնացած մարմիններ, որոնք հուզված են ու հետաքրքրված են այդ խնդրով:

-Իսկ միգո՞ւցե Սերժ Սարգսյանը  օֆշորային սկանդալը մահակ է պահում Տիգրան Սարգսյանի գլխին:

– Հենց մտածված ձևով չեմ ուզում մտնեմ դրա մեջ ու մտածված ձևով չեմ ուզում դրա մասին խոսել: Սա ինտրիգային, պուճուր-մուճուր,  իմ մակարդակի համար… ամոթ է տենց հարցերի համար  խոսել,-եզրափակեց Վարդան Բոստանջյանը:

Փաստորեն, ԲՀԿ անդամը հավատում է մի մարդու, ով պատասխանատու է մեր կառավարության ձախողված գործունեության համար այն դեպքում, երբ հարազատ կուսակցությունը բացասաբար է վերաբերվում Տիգրան Սարգսյանին ու նրա գործունեությանը,  իսկ ԲՀԿ մամլո խոսնակ  Տիգրան Ուրիխանյանը, ի տարբերություն Վարդան Բոստանջյանի, այս տարվա փետրվարին, հայտարարել էր, որ վարչապետը շահագրգռված կողմ է այս պատմությունը կոծկելու հարցում և մտադիր չէ պատմությունը բացահայտել։

Մանրամասները ՝ տեսանյութում:




Լրահոս