Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված Ականազերծման գործընթացում իրազեկման և աջակցության միջազգային օրվա հետ, ասվում է՝ Հայաստանի փոխանցած ականապատման քարտեզների տվյալների հավաստիությունը կազմել է ընդամենը 25 տոկոս:
Նշվել է, որ վերջին շրջանում ականների պայթյունի դեպքերի ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել քարտեզներում նշված տարածքներից դուրս:
ArmLur.am-ը կապ հաստատեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ՝ հասկանալու համար Ադրբեջանի հայտարարությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը.
«Այդ քարտեզների վրա ժամանակին՝ և՛ հանձնելու պահին, և՛ ներկա պահին գաղտնության կնիք էր դրված: Ինձ զարմացնում է, թե ո՞նց են գաղտնիության կնիք ունեցող փաստաթղթերը փոխանցվել Ադրբեջանին: Թե քանի՞ տոկոս է, Ադրբեջանը կարող է ստել և ընդամենը ապատեղեկություն տարածել, որ իրենց գործընկեր՝ Հայաստանի վարչապետի պարտականություն կատարող անձը շատ չթիրախավորվի: Կարող է ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, դժվար է տոկոսների մասին խոսելը, կարծում եմ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրության առաջին հրապարակային կեցվածքը չի»:
Էմմա Մարտիրոսյան