Armenian text to speach

«Ուժեղ Հայաստան»-ը Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանի թեկնածությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարություն Հարությունյանի թեկնածությունն առաջադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, իսկ թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը, որը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախորդ թեկնածուն էր և քվեարկության արդյունքներով չէր ընտրվել։

 




Լրահոս