ՖՈՏՈ․ Վերանորոգման պատրվակի տակ իջեցվել է Շուշիի Ղազանչեցոցի գմբեթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում նկարներ են հայտնվել, թե ինչպես են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի վանքի գմբեթը վերածել մզկիթի գմբեթ։

Լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը:
Նկարներին կից առկա հետևյալ մակագրությունը․ «Շուշա քաղաքի «Գազանչի» եկեղեցու վերականգնումն ակտիվացել է. Աշխատանքներ են տարվում տանիքի փոխարինման և վնասված պատերի բեկորների վերականգնման ուղղությամբ։»

Վերականգնման անվան տակ այն վերածում են մզկիթանման շինության։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունից վնասվել էր եկեղեցու  հարավային ճակատը՝ խաչաձև լուսամուտով հանդերձ: Այն հստակ  երևում է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արված լուսանկարներից: Ուստի ակնհայտ են տաճարի մանրամասների ուղղակի ավերման, ձևափոխման աշխատանքները, ինչը դրսևորվում է տաճարի չակերտավոր վերականգնման հենց սկզբից:




Լրահոս