Մարտի 22-ի գիշերը Ուֆայում բեռնատար գնացք է շրջվել: Դեպքը կատարվել է Օրջոնիկիձեի շրջանում ՝ նավթամշակման գործարանի տարածքից դուրս:
«Կոմսոմալսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, շրջվել է մազութով բեռնված վեց ցիստերն, ընդ որում դրանցից մեկից 15 քմ տարածքով արտահոսք է տեղի ունեցել:
Տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, բանվորներ և զինվորականներ:
Հանրապետական ԱԻՆ-ից հայտնել են, որ շրջակա միջավայրին վտանգ չի սպառնում: