Սրտանց ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը․ Շառլ Միշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված վերջին պայմանավորվածությունը։ Այս մասին դիվանագետը հայտնել է «X» սոցիալական հարթակի իր միկրոբլոգում։

«Մենք սրտանց ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանի սահմանազատման հիմք:  Սահմանների սահմանազատումը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա, նույնպես Բրյուսելի քննարկումների առանցքային տարրն էր և կարևոր քայլ կծառայի ողջ տարածաշրջանի բնականոնեցմանն ու խաղաղության հաստատմանը»,- գրել է նա։




Լրահոս