Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հրավիրվել է երկրի Գլխավոր դատախազություն որպես վկա մի շարք քրեական գործերի կապակցությամբ:
Ինչպես լրագրողներին տեղեկացրել է դատախազության ներկայացուցիչը, Սահակաշվիլին պետք է ներկայանա մարտի 27-ին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Նախկին նախագահը հրավիրվել է 2006 թ.-ին «Վրաստանի միավորված բանկ»-ի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտվածներին իր հրամանագրով 2008-ին ներում շնորհելու կապակցությամբ:
Սահակաշվիլիի հարցաքնության անհրաժեշտություն է առաջացել նաև մի շարք այլ գործերի կապակցությամբ, այդ թվում ՝ վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան, Մուխրովանիում ԶՈՒ ստարաբաժանման ապստամբության կասեցման, գործարար Բադրի Պատարկացիշվիլու ընտանիքի հանդեպ ապօրինի գործողությունների, պետական պահպանության հատուկ ծառայության հաշվին եղած միջոցներից 5 մլն դոլարի վատնման դեպքերի հետ կապված:
Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էպոշվիլին իր հերթին հայտարարել է, թե Սահակաշվիլու նախագահության ժամանակ նախագահական պալատի գազամատակարարումն իրականացվել է ապօրինի, քանի որ գազը մատակարարվել է հաշվիչը շրջանցող գազատար խողովակով: