Սփյուռքն աջակցում է «Դեմ եմ» նախաձեռնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» ակցիայի հանրահավաքը րոպեներ առաջ մեկնարկեց: Հանրահավաքը սկսվեց  ՀՀ օրհներգի հնչյուններով և Սահմանադրության երկրորդ հոդվածի մեջբերմամբ ` ՀՀ իշխանությունը պատկանում է   հայ  ժողովրդին:

Ելույթով հանդես եկավ  «Դեմ եմ» անդամ Դավիթ Մանուկյանը:

«Հպարտ եմ, որ քաղաքացու շահը վեր է ամեն ինչից: Մենք համախմբված ենք մեկ  գաղափարի շուրջ, կեցցենք»,-  բացականչեց Դավիթ Մանուկյանը, ապա տեղեկացրեց, որ կլինի երթ, որից հետո վերադարձ դեպի Ազատության հրապարակ, որտեղ հանրագումարի կբերվեն պայքարի արդյունքները:

Դավիթ Մանուկյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայ նկարիչ Արա Շիրազի հիշատակը ու ցած իջեցնել բոլոր պաստառներն ու դրոշները:

Ելույթով հանդես եկավ նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը, ով հայտարարեց, որ «Հայկական վերածնունդ» սփուռքահայ շարժման բոլոր անդամներն ու մի շարք ճյուղերը զորակցում են «Դեմ եմ» նախաձեռնութանը:




Լրահոս