«Ես կուկարիկու կկանչեմ, եթե…» Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ներկա էր «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքին: Նա հայտարարեց, որ սա պայքար է կատարյալ  հիմարության դեմ:

«100 բան կարելի է ասել, որպես թերություն, բայց միայն երկու բան ասեմ ` ո՞ւր են գնալու էդ փողերը»,- ասաց Բագրատյանը:

«Սերժոն լափելու է,  ինչ արտադրվում է ՝  մտնում է Սերժոյի գրպանը»,- բացականչեց քաղաքացիներից մեկը:

Բագրատյանի խոսքով `  այս օրենքի կիրառմամբ  գանձվող հարկը վեց տոկոսով ավելանալու է. ոչ մի վարչապետ, ոչ մի նախարար  չի կարող իրենց հակառակն ապացուցել:

Ինչ վերաբերում է  թոշակառուներին պահելուն, Բագրատյանի խոսքով տարբեր ձևեր կան թոշակառուներին պահելու: «Քանի անգամ նախարարներին կանչել ենք բանավեճի, չեն եկել»,-ասաց պրն Բագրատյանը ` հավելելով, որ հիմարությունների գծով Հայաստանը գինեսի գիրք է  մտնում:

Անդրադառնալով   կենսաթոշակային ֆոնդերին `  Բագրատյանն ասաց.« Ինչո՞ւ են մեր գումարները պահվում երկու ֆոնդում, եթե ՌԴ-ում կա 200 ֆոնդ: Մեր փողը պահում են  տասը տարվա արժեթղթերի մեջ: Բա ինչ՞ի են մեզանից մեր գումարը  45 տարով  վերցնում»,-ասաց նախկին վարչապետը:

ՀԱԿ խմբակցության պատգամավորի խոսքով `  եթե երեկոյան վարչապետն ասի, որ նման բան չկա, ինքը ներողություն կխնդրի:

«Ոչ ոք որևէ մեկին քսան տարուց ավելի պարտք չի տալիս, ի՞նչ 45 տարով պարտք տալու մասին է խոսքը: Սա հիմարություն է: Թող կառավարությունն ասի, որ այլ երկրներում ևս 45 տարով են փող վերցնում, ես  երեկոյան հեռուստացույցով  կուկարիկու կկանչեմ»,- հայտարարեց Բագրատյանը:

Քաղաքական գործիչը հայտարարեց, որ իշխանությունը  փոշմանել է, որ նման օրենք է դրել շրջանառության մեջ: «Ես գիտեմ ` սա հաղթող գործ է, հաղթանակ է լինելու էն էլ շատ զիլ հաղթանակ»,- եզրափակեց Բագրատյանը:




Լրահոս