Տավուշում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Քաղաքացիները ոստիկաններին մեղադրեցին ճանապարհը փակելու մեջ։
Հիշեցնենք, որ այսօր լուսադեմին` ժամը 5:30-ի շրջանում ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բացել է Կիրանց-Ոսկեպար արդեն 2 շաբաթ փակ ճանապարհը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, որոնց մեջ անգամ անչափահասներ կան։ Իրավիճակը Կիրանցում խիստ լարված է։
Ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ բացել են Ոսկեպար-Կիրանց ճանապարհը։ ՆԳՆ-ից ArmLur.am-ին հայտնել էին, որ 30 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։
Մանրամասները՝ տեսանյութում։