Աբովյան փողոցում գտնվող SAS սուպերմարկետի ուղիղ դեմ-դիմաց կատարվող շինարարական աշխատանքները կանգ չեն առնում:
Նախկին գետնանցումի տեղում գոյացած փոսը շուրջ 2 տասնյակ շինարարներ օր օրի լայնացնում ու խորացնում են:
Մարդիկ արդեն մոռացել են, թե ինչ պետք է կառուցվեր նշված տարածքում, իսկ խորացող փոսն էլ տպավորություն է ստեղծում, թե սուպերմարկետը շուտով փլվելու և լցվելու է վիհը: