«ՀՀԿ-ից արտահոսք չի լինի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները կառավարությանն անվստահություն կհայտնեն: Այս ընթացքում «քառյակի» ներկայացուցիչները հայտարարում են, թե ՀՀԿ-ից «առնետավազք» կսկսվի, և մեծամասնության մի շարք պատգամավորներ կողմ կքվեարկեն իրենց նախաձեռնությանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման բան չի լինի, քանի որ ՀՀԿ խմբակցությունն ու կուսակցությունը շատ կուռ են:

Աբրահամյանն ասաց, որ կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունն ինքը չի կարող ստվերել, որովհետև քանի դեռ կան մտահոգություններ, իրենք պարտավոր են քննարկել դրանք:

Արդյոք «հրաշալի քառյակի» նախաձեռնությունը կյանքի կկոչվի՞: ԱԺ նախագահն ասաց. «Ամեն դեպքում, մեզ համար ընդունելի է այն ձևաչափը, որ եթե կան մտահոգություններ, պետք է բացատրություն պահանջվի, ներկայացվի հանրությանը, անկախ նրանից՝ նախաձեռնողը հրաշալի է, թե հրաշալի չէ:

Աբրահամյանն ասաց, որ ոչ իշխանական խորհրդարանական ուժերի կողմից ինքը նախաձեռնության շուրջ առաջարկ չի ստացել, ուստի՝ նախընտրում է քննարկել բուն հարցը առաջարկը ստանալուց հետո միայն:

 




Լրահոս