Այսօր՝ մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կլինի Հանրապետության հրապարակում: Շարժման մասնակիցներին պետական մի քանի կառուցներ հորդորել են պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։
Ինչպես նաև սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ:
ArmLur.am-ը կապ հաստատեց ԱԺ նախկին ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանի՝ հետ հասկանալու համար՝ նա մասնակցելու է հավաքին, թե ոչ, վերջինս հաստատեց:
Անդրադառնալով պետական մարմիների հայտարարություններին՝ նա ասաց.
«Ամոթ ունեցող որևէ մարդ կամ կառույց կարո՞ղ է գտնվի այս իշխանության մեջ, չի՛ կարող գտնվել: Ես կարծում եմ, որ ուժ կիրառելով, ոչնչացնելով երևույթը ավելի լավ կլինի, քան թե էս ձևի խայտառակ իրավիճակով, բռնաբարված ապրելը»-ասաց նա:
Էմմա Մարտիրոսյան