Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասեց Բագրատ Սրբազանը դիմում է բոլոր, ուսանողներին, գործարարներին, բոլոր ուսումնական հաստատություններին դասադուլ անելու։

«Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, բոլոր այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ, որոնց դուք եք պահում, ժողովուրդ ջան, եւ բոլորին, բոլորին, մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։ Առանց որեւէ ագրեսիայի, որեւէ բանի, մի քանի օր ընդամենը, երկու-երեք օր, ավելի չէ։

Մարզերի մեր ժողովրդին, այս գիշեր հետ գնացեք, այնտեղ եւս գործողությունների շարք սկսեք եւ ամբողջ հանրապետության տարածքում պետք ա էդ ճնշումը լինի։ Գիշերվա համար այստեղ ինչքան մարդ ցանկանումա մնալ, թող մնա։ Բայց առավոտյան բոլորը ժամը 10-ին թող վերդառանան։

7-10 օր, առավել ժամանակ չկա, կոնկրետ գործողություններ անենք, կոնկրետ արդյունքները կստանանք»,-ասեց Բագրատ Սրբազանը։

 




Լրահոս