Գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ից 12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 48, քարաթափման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, կայծակի, պայթյունի, որոնողափրկարարական, տեղատարափ անձրևի՝ 1-ական, երկրաշարժի, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման, ուժեղ քամու՝ 2-ական, փլուզման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 3, օձի նկատման՝ 14, կեղծ ահազանգի, թունավորման՝ 8-ական, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 44, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 140, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 16, հրդեհի կեղծ կանչի՝ 16, 75 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 44 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 72 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 49 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 85, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:




Լրահոս