Ադրբեջանը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, որը կիրառվեց այս անգամ, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է կայացրած որոշումներն իրագործելու հարցով զբաղվել։
«Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն, այսինքն՝ այն պահից, երբ տեղադրվեցին սահմանային սյուները, սահմանապահ զորքերը տեղակայվել են։ Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որ մշտական ծառայություն իրականացնեն»,- հավելեց Փաշինյանը։