ՀՀ մայրաքաղաք Երևանում, «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ շենքում տեղի է ունեցել հանրային միջոցառում` «թուրքական» կուսակցության (Հայաստանի պետականակենտրոն կուսակցություն) հիմնադիր համագումարի փորձ։ Կուսակցության հիմնադիրներից մեկը Թուրքիայում բնակվող, Ալիևից քաղաքացիություն խնդրած, ամենօրյա ռեժիմով ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող, հայ մարդու անունից ողջ աշխարհին ներկայացող և ադրբեջանցիների հետ բարեկամություն քարոզող, Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոփ» նշանակած և հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն է։
Հանրության լայն շրջանակներին հայտնի բլոգեր Արթուր Չախոյանը, «ՀԱՅԱՍԱ» Հասարակական կազմակերպության հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը, Մարինա Խաչատրյանը ու Սարգիս Բեգրակյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը երեկ կարողացել են կասեցնել վերոնշյալ «թուրքական» կուսակցության հիմնադիր համագումարի կայացումը։
ArmLur.am-ի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանին՝ զրուցելու դեպքի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան