Խնդիրն իմն էր, բայց լուծումը կլինի բոլորինս. Գարիկ Պապոյանը՝ Coma Club-ի բացման սկանդալի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ մի շարք գովազդային արշավներից հետո Ծաղկաձորում նոր մշակութային կենտրոն դառնալու հեռանկարներ ունեցող Coma club-ը չի բացվի։ Այս մասին հայտնել է հումորիստ, դերասան, երաժիշտ Գարիկ Պսպոյանը, որի նախաձեռնությամբ էլ ակումբը պետք է գործեր Ծաղկաձորում։

Մեղադրելով տեղական ինքնակառավարման մարմիններին՝ Գարիկ Պապոյանը իր Ինստագրամի անձական էջում հայտարարություն տարածեց, որ «տեղական ինքնակառավարման մարմինները որոշել են, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը Ծաղկաձորի տուրիստական սեզոնն է։ Այն, ինչ արեց քաղաքապետարանը բացումից օրեր առաջ, անելով դա գարնան պասիվ ամիսներին, ես համարում եմ, կուրորտային տարածաշրջանի կառավարման նրբությունների տոտալ անտիրապետում»։

Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր.

«Ուղղակի, երևի թե, մեր դերասան Գարիկ Պապոյանը քաղաքաշինական որևէ բանի չի տիրապետում։ Բայց եթե ինքը գար տեղում տեսներ ինչ աշխատանքներ են կատարում և ընդամենը 1-2 օր հետո ամբողջությամբ էդ աշխատանքները վերջացնելու էին և իրենց մայիսի 31-ի համերգին ոչնչով չէին խանգարելու։
Գարիկ Պապոյանը ո՛չ համայնքապետարան է դիմել, ո՛չ մեկին որևէ բան չի հարցրել։ Իսկ երբ նա ավարտական փաստաթուղթ է ստացել, այս նախագիծն արված էր և կոյուղագիծն արդեն անցկացնում էին անցած տարվանից, իսկ ինքը փաստաթուղթ ստացել է հունվար փետրվար ամիսներին։ Ոչինչ, բայց կարող էր հարցնել, հարցուփորձ անել, իմանար՝ երբ ենք ավարտելու։ Շինարարը ժամկետ ունի պետք է ավարտի և ավարտելու էր իր ժամկետի մեջ, իրենց դա չէր էլ խանգարում»։

Ավելի ուշ Գարիկը հանդես եկավ նոր հայտարարությամբ՝ տեսանյութը մեկնաբանելով՝ «խնդիրը իմն էր, բայց լուծումը կլինի բոլորինս»։
Տեսանյութում Գարիկ Պապոյանն ասաց, որ հասկանում է՝ քաղաքի կառավարման գործում կա երրորդ անձ, որի թերացման պատճառով էլ համայնքապետարանը հայտնվում է նման իրավիճակում։
Պապոյանը հայտնեց, որ Coma club-ի բացումը տեղի կունենա հունիսի 17-ին։

Էմմա Միքայելյան




Լրահոս