«Փյունիկը»՝ Հայաստանի 16-ակի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Փյունիկը» 16-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վերջին՝ 36-րդ տուրում, Գյումրիի քաղաքային ստադիոնում հյուրընկալվեց «Շիրակին» և առավելության հասավ 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 54-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Զուգահեռ ընթացող խաղում էլ «Նոան» Աբովյանում ընդունեց «Վեստ Արմենիային» և կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով:

«Փյունիկը» 82 միավորով գրավեց առաջին տեղը, «Նոան» 80 միավորով երկրորդն է: «Փյունիկը» նախորդ անգամ չեմպիոնական տիտղոսը նվաճել էր 2021/2022 մրցաշրջանում:

«Փյունիկն» ամռանը պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, «Նոան», «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» հանդես կգան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում:

«Շիրակը» 33 միավորով առաջնությունն ավարտեց 8-րդ տեղում, «Վեստ Արմենիան» 37 միավորով գրավեց 7-րդ տեղը:

Մայիսի 26-ին մրցաշրջանի վերջին խաղում «Ալաշկերտը» կընդունի «Արարատ-Արմենիային»:




Լրահոս