«ԱրմենՏել»-ը պահանջում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ  վարչական դատարանը մերժել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի:

«ԱրմենՏելը» պահանջում էր անվավեր ճանաչել հանձնաժողովի՝ 10.04.2013թ. թիվ 97-Ա որոշումը:  ՏՄՊՊՀ-ի հիշյալ որոշմամբ՝ մասնավորապես, համարվել է, որ «ԱրմենՏելը» «Հանրային հեռախոսակապի ծառայություններ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունի:

Armlur.am– հարցին` կդիմի արդյոք ընկերությունը Վճռաբեկ դատարան, և որն է լինելու հաջորդ քայլը, ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ այժմ իրենց ղեկավարությունը քննարկում է տվյալ որոշումը, և վերջնական եզրահանգում դեռ չի կայացվել:




Լրահոս