Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը. սա վերեւից հրահանգ էր. Բագրատ Սրբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով Վեհափառ Հայրապետի հետ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի մասին։

«Փորձել են ոստիկանական ուժերով կասեցնել ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր: Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք։ Նույն ամենայն հայոց հայրապետի երեկ սեփական պետության այլեւս չկառավարությունը եւ իր ղեկավարը փորձեցին մուտք գործել Սարդարապատի հուշահամալիր»,-ասաց նա՝ հավելելով, որ ենթադրաբար սա վերեւից ուղիղ հրահանգ է եղել, ուրիշ կերպ չի կարող լինել:

«Իրենց վարքը պետք է մեզ բոլորիս չզարմացնի։ Ո՛չ իրավական իմաստով, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն։ Իսկապես չկան։ Ոչ մի առնչություն չունեն մեր ժողովրդի հետ: Սա ուղիղ հրահանգ էր այդ մարդուց, կամ դրսից, հետեւողականերն իրենց մտածումների արտահայտությունն է, թե ինչ վերաբերմունք ունեն մեր արժեքների, մեր եկեղեցու նկատմամբ, ընդհանրապես մեր կյանքի նկատմամբ», – ասաց Բագրատ Սրբազանը:

Նա շարունակեց. «Այդ գործողությունները ցույց են տալիս իրենց ջղաձգումները, խռխռոցները։ Անհասկանալիության սահմանից էլ վեր է, պարզ արձանագրում է, որ մեր երկրում որևէ ձևով սկզբունք, գաղափար, կարմիր գիծ անունը դրեք, բարոյականություն, իրենց օրակարգում գոյություն չունի, կա մեկ բան՝ աթոռ, իշխանություն, ո՞ւմ հաշվին, ինչի՞ հաշվին։ Պարզ է, չէ՞ մեզ։ Սա անբարոյականության, ուզում եմ հավատալ վերջին աստիճանն է, բայց դիմացը լեցուն բաներ կան, գիտեք»:




Լրահոս