Մայիսի 31-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՅԻՍԻ 31-ին՝ ժամը 11։00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԱՆ հանրային առողջության կազմակերպիչ Մարիամ Մնացականյանի, ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Թորակալ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Բյուզանդյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․- Առանց ծխախոտի միջազգային օր․ առողջության ռիսկերն ու ծխախոտի օգտագործման ծավալների կրճատմանն ուղղված աշխատանքները։

*****

ՄԱՅԻՍԻ 31-ին՝ ժամը 13։00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանի, խորեոգրաֆ և պարուհի Դանիելա Դելերչիի (Իտալիա), դրամատուրգ, ռեժիսոր Լուսիեն Հոգի (Շվեյցարիա) ասուլիսը։

ԹԵՄԱ․- Գեղագիտության ազգային կենտրոն- Մշակութային խաչմերուկ․ ժամանակակից արվեստագետների այց՝ Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից և Շվեյցարիայից։

***

Մայիսի 31-ին, ժամը 13.00-ին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի դահլիճում, (Կորյունի 19ա, 3-րդ հարկ,  հասցեում), տեղի կունենա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման կոնֆերանսը:
Թեմա` Առաջին հանրապետության դասերը եվ ներկա իրավիճակը:




Լրահոս