ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.

«Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ»։

Հիշեցնենք այսօր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ հունիսի 17-ին էլ չեն գալու եւ քվորում չեն ապահովելու։




Լրահոս