Նշանակվել են փորձաքննություններ. ՔԿ-ն՝ հայկական կողմին փոխանցված 2 զինվորի մասունքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքները։

Նկատի ունենալով լրատվամիջոցներից ստացված հարցումները՝ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։




Լրահոս