![](https://armlur.am/wp-content/uploads/2024/07/photo_2024-07-02_12-01-32.jpg)
Սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսվում են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։
Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում պահվում է Մյուռոնի օրհնության 130 տարեկան կաթսան։ Այն ձուլվել է 19-րդ դարի վերջին, մոսկովյան հայտնի արհեստանոցներից մեկում:
Նոր Նախիջևանցի վաճառական Գասպար Հարությունյան-Կարապետօղլյանն է կաթսան նվիրել Մայր Աթոռին։ Կաթսայում առաջին մյուռոնը եփվել է Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի օրհնությամբ: