Հուլիսի 6-ը համբույրի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համբույրի համաշխարհային օր, ոչ պաշտոնական տոն, որը նշվում է ամեն տարի՝ հուլիսի 6-ին։ Ծագել է Մեծ Բրիտանիայում և տարածվել աշխարհում 2000-ական թվականների սկզբին։

Պատմություն

Համբույրի համաշխարհային օրվա հայրենիքը համարվում է Մեծ Բրիտանիան։ Հենց Ալբիոնի ափերին 19-րդ դարում գտան, որ համբույրը` որպես սիրո դրսևորման ձև, արժանի է ունենալու իր տոնը։

Հուլիսի 6-ին աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են միջոցառումներ, մրցույթներ ու հանդիսություններ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆիլեմատոլոգիայի հետ: Մրցությունների մասնակիցների միջև խաղարկվում են տարբեր նվերներ («Ամենաերկարատև համբույրի համար», «Ամենագեղեցիկ համբույրի համար», «Ամենաանսովոր համբույրի համար» և այլն)։

Որպես Համբույրի համաշխարհային օր նշվում է ևս մեկ օր՝ փետրվարի 13-ը, որը կազմում է Վալենտինի շաբաթվա մաս։




Լրահոս