Ձեզ չի հաջողվի վիրավորել ինձ. Ջոկովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում դանիացի Հոլգեր Ռունեին հաղթելուց հետո դիմել է երկրպագուներին:

«Գնահատում եմ և շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք իմ նկատմամբ հարգանք են ցուցաբերել: Նրանք, ովքեր անհարգալից վարք են դրսևորել մարզիկի նկատմամբ, կարող եմ ասել բարի գիշեր:

Ես գիտեմ, որ նրանք Ռունեին էին երկրպագում, բայց դա միայն պատճառ էր ինձ սուլելու: Ես սա չեմ ընդունում: Այս մրցաշարում արդեն 20 տարի ելույթ եմ ունենում և գիտեմ բոլոր հնարքները: Կենտրոնացած եմ այն մարդկանց վրա, որոնք տոմս են գնում և հարգալից կերպով դիտում խաղերը: Ձեզ չի հաջողվի ինձ վիրավորել»,- խաղից հետո ասել է սերբ թենիսիստը:

Ջոկովիչն աշխարհի 15-րդ ռակետ Ռունեին հաղթել է 6-3, 6-4, 6-2 հաշվով և քառորդ եզրափակչում ուժերը կչափի Ավստրիայի ներկայացուցիչ Ալեքս Դե Մինաուրի հետ:




Լրահոս