ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անդրբայկալում տասնյակ տներ են հեղեղվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 50 տուն է հեղեղվել Պետրովսկ-Զաբայկալսկի քաղաքում և Անդրբայկալսկի երկրամասի Օրլովսկի ավանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Օսիպովը:

«Բալյագա և Միկիրտա գետերը դուրս են եկել ափերից, Պետրովսկ-Զաբայկալսկիում հեղեղվել է 22 տուն։ 28 մարդու տեղափոխել են ժամանակավոր տեղակայման վայր։ Տեղի իշխանությունները կօգնեն նրանց հասնել հարազատների մոտ։ Հանձնարարել եմ լրացուցիչ ուժեր և միջոցներ ներգրավել։ Մարդիկ չպետք է փորձանքի մեջ մնան, ցուցաբերում ենք անհրաժեշտ ողջ օգնությունը»,-նշել է Օսիպովը իր Telegram ալիքում։

Մարզպետը հստակեցրել է, որ ջուրը հասել է նաև Ագինսկի-Բուրյատսկի շրջանի Օրլովսկի գյուղի 23 տուն:

Տեսանյութն՝ այստեղ




Լրահոս