Իրանում եւ Լիբանանում բացահայտվել են ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսական ցանցեր։ Դա տեղի է ունեցել վերջին ամիսներին։Ընդհանուր առմամբ, այս ամենի արդյունքում ԿՀՎ-ն Իրանում ու Լիբանանում կորցրել է 12 գործակալ։ Դրա հետ կապված՝ ԿՀՎ-ն մի շարք փորձառու աշխատակիցներ է ուղարկել Բեյրութ, որոնց առաջադրանք է տվել պաշտպանելու մնացյալ փոքրաթիվ գործակալներին։Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի վերջին Իրանն ազատ էր արձակել լրտեսության մեղադրանքով 2009 -ի հուլիսի վերջին Իրանում ձերբակալված ամերիկյան երկու քաղաքացիների։
Իրանում եվ Լիբանանում ամերիկյան լրտեսական ցանցեր են բացահայտվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ